Խորհրդարան
11:21 06/05/2020

Հարկային եկամուտների ցուցանիշն ավելացել է 505 մլրդ. դրամով. Նիկոլ Փաշինյան

Այսօր` մայիսի 6-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2018-2019 թվականներին պետությանը հաջողվել է հարկային եկամուտների ցուցանիշն ավելացնել 505 մլրդ դրամով, որն ավելի քան մեկ մլրդ դոլար է:

Նրա խոսքով, այս առումով բյուջեի ցուցանիշներն աճել են 43,6 տոկոսով: Փաշինյանը հիշեցրեց, որ հեղափոխությունից առաջ ինքը հայտարարել էր, որ երկու տարում բյուջեի եկամուտները պետք է աճեն 30-35 տոկոսով:

«Ըստ էության, 1 տարի 8 ամսվա ընթացքում մեզ հաջողվել է բյուջեի եկամուտներն ավելացնել 43,6 տոկոսով: Այդ միջոցներից 199,1 մլրդ դրամ նվազեցվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած նախկինում ունեցած պարտավորությունները: Դե ֆակտո, դրանով լուծել ենք տասնամյակներով Հայաստանում քննարկման առարկա դարձած գերավճարների հարցը, երբ հարկային տեսչությունը զանգում, ասում էր՝ գիտեք ինչ, ձեր հարկային պարտավորությունը 100 դրամ է, բայց քանի որ մենք հարկ հավաքելու խնդիր ունենք, պետք է 150 դրամ փոխանցեք»,-նշեց Փաշինյանը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ