fbpx
Աշխարհ

06:00 26/7/2019

Հարկավոր էր օկուպացնել ամբողջ Վրաստանը. Ժիրինովսկի

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին՝ անդրադարձել է Մոսկվայի և Թբիլիսիի միջև ստեղծված իրավիճակին: Նա նշել է.

«Հարկավոր էր օկուպացնել ամբողջ Վրաստանը: Ձերբակալել Սահակաշվիլիին, դատել նրան այստեղ` պատերազմ հրահրելու համար և իշխանության բերել Գիորգաձեին` (Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեին, որը «Արդարություն» կուսակցության անդամ էր և պայքարում է Սահակաշվիլիի դեմ) Ռուսաստանի կողմնակցին: Պետք են պատասխան կոշտ միջոցներ, որպեսզի ոչ ոք անգամ չմտածի, որ կարող է ստորացնել մեր երկիրը»:

Վերեվ