fbpx
Քաղաքականություն
14:03 19/03/2020

Հարկային արձակուրդի գաղափարը կառավարությունը վատն է համարում․Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հարկային արձակուրդի գաղափարը  կառավարությունը վատն է համարում։

Վարչապետը նշել է․

«Որովհետև ասում են՝ կառավարությունն այս ծախսը պետք է անի, այն ծախսը պետք է անի, այն ծախսը պետք է անի և նույն նախադասության մեջ ասում են՝ կառավարությունը բոլորին պետք է հարկային արձակուրդ տա: Բա եթե պետք է հարկային արձակուրդ տա, այդ ծախսերն ինչո՞վ պետք է իրականացնի: Դրա համար մենք ասում ենք, որ մարդիկ պետք է պատրաստ լինեն իրենց սովորականհարկերը, վճարումները անել: Իհարկե, ճգնաժամը չենք կարող արհամարհել, դրա համար կառավարությունը միջոցներ է ներդնում, այսինքն քաղաքացու հետ մասնակցում ենք հարկերի վճարմանը: Պայմանավորվել ենք, որ բանկերը վարկերի հետ կապված պետք է անհատական աշխատեն իրենց հաճախորդների շրջանակների հետ: Այո, մենք համարում ենք, որ կարող են լինել որոշակի սոցիալական ճգնաժամային երևույթներ, դրա համար նախատեսել ենք 25 մլրդ դրամի չափով սոցիալական աջակցության փաթեթ, բայց այս փաթեթը պտք է լինի հասցեական, որ հասնի նրանց, որոնք դրա կարիքն իրականում ունեն»,-ասաց վարչապետը»:

Բացի այդ վարչապետը  հայտարարել է, որ կառավարությունը խուճապի չի մատնվելու, էմոցիոնալ, չհաշվարկված որոշումներ չի կայացնելու:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ