Այսօր Կառավարությունը հերթական նիստին հարկային արտոնություն տրամադրեց դիմակների արտադրությամբ զբաղվող «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ին: Նախագծով ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվեց ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
Հայտնի է, որ ընկերությունը մեկ ամսվա ընթացքում կարտադրի 2-3 մլն հատ դիմակ:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 242 մլն դրամի ներդրում: