fbpx
Իրավական

«Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագիծը ԱԺ օրակարգ կմտնի հունիսին

Մայիսի 30-ին մեկնարկել է Ազգային ժողովը լիագումար նիստի երկրորդ օրվա աշխատանքները: Նիստին է ներկայացվել կառավարության կողմից ներկայացված ճանապարհային երթևեկության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը, որը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը:

Հարակից զեկուցող, Պետաիրավական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը հայտնել է, որ դրական եզրակացություն են տվել, հարցեր և առաջարկություններ չեն եղել, սակայն տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ելույթ ունենալով, խոսել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի՝ օրակարգ մտնելու մասին:

«Շատ են հարցնում, թե կառավարության հեղինակած՝ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը ե՞րբ է մտնելու ԱԺ լիագումար նիստ քննարկման: Քանի որ Ազգային ժողովի այս քառօրյան շատ հագեցած է, իսկ հարկային բարեփոխումները երկար պետք է քննարկվեն, փաթեթը չի ներառվի այս քառօրյայի օրակարգում», – հայտարարեց Թունյանը:

Թունյանը նշել է, որ փաթեթն արդեն հունիսին կմտնի խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ՝ արտահերթ նիստով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ