Սպորտ

Հարոյանը հրաժեշտ է տվել Աստանային

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը շաբաթներ առաջ պայմանագիր կնքեց իսպանական «Կադիսի» հետ, հրաժեշտ է տվել արդեն նախկին ակումբ «Աստանայի» երկրպագուներին, թիմակիցներին ու մարզչական շտաբին, տեղեկացնում է ղազախական ակումբի պաշտոնական կայքը.

«Սիրելի՛ երկրպագուներ, «Աստանայում» շատ երկար չեմ խաղացել, բայց անկեղծ ուզում եմ ասել, որ այս քաղաքն ու ակումբն ինձ հարազատ են դարձել, այստեղ ամեն ինչ ինձ դուր է գալիս: Ուրախ եմ, որ այս ակումբի մի մասն եմ դարձել, բայց, ցավոք, պետք է գնամ: Պայմանագիր են կնքել իսպանական ակումբի հետ: Շատ ափսոս, որ հեռանում եմ մրցաշրջանի միջնամասում, բայց այդպես է ստացվել, այդպիսին է ֆուտբոլիստի ճակատագիրը: Շատ եմ սիրել ակումբը, երկրպագուներին և այն ամենը, ինչ կապված է ակումբի հետ: Ձեզ չեմպիոնություն եմ մաղթում»,-ասել է Հարոյանը:

Իր հերթին, «Աստանան» իր պաշտոնական կայքում հրապարակած հաղորդագրությունում շնորհակալություն է հայտնել Հարոյանին՝ թիմում անցկացրած ժամանակահատվածի համար և մաղթել հաջողություններ հետագա կարիերայում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ