fbpx
Սպորտ

Հարոյանը խոսել է Կապառոսի մասին

Հայաստանի ազգային հավաքականի ու իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հարցազրույց է տվել Match TV-ին, որի ընթացքում խոսել է նաև հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մասին։

Նա ասել է, որ Կապառոսը հարուստ կենսագրություն ու հիանալի մարզչական կարիերա ունի։ Հարոյանը Կապառոսին կոչել է նաև շատ լավ մարդ։

Հայ ֆուտբոլիստի խոսքով՝ Կապառոսը հնարավորություն է տալիս երիտասարդ խաղացողներին ու հիանալի է աշխատում նրանց հետ։ Նա նշել է, որ վերջին խաղերը ցույց են տվել ուժեղ երիտասարդներ ունենալու մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ