fbpx
Սպորտ

Հարոյանը կարող է անվճար դառնալ Աստանայի ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը կարող է տեղափոխվել ղազախական «Աստանա»։

Այս մասին հայտնել են ակումբից։

Նշվել է, որ Հարոյանն այժմ ազատ գործակալի կարգավիճակում է, ու եթե բանակցությունները հաջող ընթանան, ապա 28-ամյա պաշտպանը «Աստանա» կտեղափոխվի անվճար։ Ակումբից հայտնել են նաև, որ տարի ֆուտբոլիստների տրանսֆերների համար գումար ծախսել չեն ծրագրում։

Հիշեցնենք, որ Հարոյանը ավելի վաղ հեռացել էր ռուսական «Տամբովից», որը ֆինանսական խնդիրների պատճառով փակվելու շեմին է։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող՝ Տիգրան Բարսեղյանը, նույնպես հանդես է գալիս «Աստանայի» կազմում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ