fbpx
Մշակույթ

Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարը կշարունակվի․ Դենիել Ռեդքլիֆ

Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը վստահ է, որ Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարը շարունակություն կունենա: Այդ մասին նա հայտնել է IGN պորտալին տված հարցազրույցում:

«Վստահ եմ, որ առաջիկայում ինչ-որ այլ վարկած կլինի: Ես գիտեմ, որ վերջին Հարրի Փոթերը չեմ, որին կտեսնեմ իմ կյանքում, չէ որ արդեն արդեն ունենք մի քանիսը»,-հայտարարել է դերասանը լրագրողների հետ զրույցում: Նշվում է, որ խոսքը, հավանաբար, Ջեյմի Փարքերի և Հարեթ Ռիվզի մասին է, որոնք կատարել են երիտասարդ Փոթերի դերը Լոնդոնի թատերական բեմերից մեկում, գրում է Lenta.ru-ն:

Ռեդքլիֆն ասել է, որ իր համար հետաքրքիր կլինի հետևել Փոթերի մասին կինոֆիլմերի ճակատագրին, որտեղ նա ինքն է նկարահանվել: «Հետաքրքիր կլինի, եթե դրանք վերաթողարկվեն կամ ուղղակի նոր ֆիլմեր նկարահանվեն, իսկ գուցե՝ սերիալ: Ես հաճույքով կնայեմ»,-ասել է Ռեդքլիֆը:

Փոխանցում է panarmenian.net-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ