Մշակույթ
09:00 08/01/2020

«Հարսանիք թիկունքում» ներկայացումը կէկրանավորվի

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկի «Հարսանիք Թիկունքում» ներկայացումը նոր ձևաչափով կներկայանա: Առաջին անգամ ներկայացման էկրանավորման փորձ է արվում: Առաջարկը Երևանի փոխքաղաքապետ և դրամատիկականի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանինն է: Երկար չեն մտածել, անգամ չեն երկմտել: Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասաց համաձայնվել են մեծ ուրախությամբ և հիմա անչափ ոգևորված են:

«Սա լինելու է ոչ թե հեռուստաներկայացում, այլ հենց ներկայացման էկրանավորված տարբերակը»,-նշեց դրամատիկականի տնօրենը:

«Համոզված եմ, որ ստեղծագործական և գեղարվեստական առումներով ներկայացումը ոչ թե կտուժի, այլ կշահի, քանի որ էկրանով դիտելն առավել հետաքրքիր է լինելու: Դերասանի խաղն ու էմոցիան այլ է լինելու էկրանավորման ժամանակ արդեն, և այս էկրանավորումը «Հարսանիք Թիկունքում»-ի համար նոր ճանապարհ է բացելու դեպի այն երկրներ ու քաղաքներ, որտեղ ներկայացումը չի եղել: Նաև նկատի ունենք Հայաստանի այն գյուղերն ու հեռավոր բնակավայրերը, որտեղ տեխնիկական պայմաններից ելնելով չենք կարողացել ներկայացումը հասցնել»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը:

10.000-ից ավելի հանդիսատես ունեցած ներկայացումն էկրանավորված տարբերակով կներկայան նույն դերասանական կազմով: Աշխատանքները կիրականացնի «Միտոյան» պրոդաքշընը՝ Արման Միտոյանի ղեկավարությամբ, օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, էկրանավարման ռեժիսորը՝ Արշալույս Հարությունյանը: Ստեղծագործական թիմում են նաև Հայկոն, նկարիչ Գարիկ Եվանգուլյանը, Լուսինե Խաչատրյանն ու Գյումրու դրամատիկականի ամբողջ ստեղծագործական խումբը: Բոլոր աշխատանքները սկսվելու և ավարտվելու են հենց Գյումրիում՝ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Սա, ըստ Լյուդվիգ Հարությունյանի, կարևոր նշանակություն ունի թատրոնի համար՝ և ընդհանուր միջավայրի, և ստեղծագործական նոր լիցքերի առումով:

«Մի քանի կարևոր պայմաններ կային, որոնց իրականացման դեպքում թատրոնը կշահի միանշանակ: Նախ, որ նկարահանումներն իրականացվելու են հենց թատրոնում, սա ամենակարևորն է: Հետո, շատ տեղեր կան, որտեղ ցանկացել ենք, և իրենք են ցանկացել ներկայացումը ցուցադրել, սակայն տեխնիկական առումով հնարավոր չի եղել: Հիմա Վիրաբյանի առաջարկած էկրանավորման ձևաչափը լուծում է բոլոր այդ խնդիրները և թատրոնի համար անչափ հետաքրքրիր է լինելու»:

Շարունակությունը՝ Armtimes.com

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ