Իրավական

Արայիկ Հարությունյանը հետմահու պարգևատրել է 70 ոստիկանի

Ապրիլի 16-ին ոստիկանություն այցելեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Ողջունելով հյուրին՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հիշատակեց այն ոստիկաններին, որոնք 44-օրյա պատերազմում զոհվեցին հանուն ազատ ու անկախ Արցախի, հանուն հայրենիքի։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհված ոստիկանների հիշատակը։

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերով՝ 44-օրյա պատերազմին մասնակցած ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին մեդալներով։
Արցախի Նախագահի կողմից պետական բարձր պարգևներով հետմահու պարգևատրվել են նաև Հայաստանի ոստիկանության այն 70 ծառայողները, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ