fbpx
Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը և Շոյգուն կրկին հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում և այն տարածքներում, որտեղ խաղաղապահները Ղարաբաղում առաջադրանքներ են կատարում:

«Մայիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, իրավիճակը տարածաշրջանում ու Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կողմից առաջադրանքների կատարման շրջաններում»,- ասված է հայտարարության մեջ:

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ