fbpx
Կառավարություն

Զարուհի Բաթոյանի ու Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին լուրերը հերքվել են

Մամուլում լուրեր են շրջանառվում է, որ բացի Դավիթ Տոնոյանին, հրաժարական են տվել նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու ԱՍՀ նախարար Զարուհի Բաթոյանը։

ArmenPress-ի հաղորդմամբ՝ այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Աղբյուրին ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնել են, որ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել։

Իսկ Բաթոյանի հրաժարականի մասին լուրը հերքել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը՝ ArmenPress-ի հետ զրույցում։ Նա ասել է, որ Բաթոյանը աշխատանքի մեջ է և կատարում է իր պարտականությունները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ