Արցախ

Հարությունյանը պատվավոր կոչումներ է շնորհել մարզական ոլորտի մի խումբ երախտավորների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է մարզական ոլորտի մի խումբ երախտավորների և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման, մարզական հերթափոխի պատրաստման գործում ունեցած ավանդի և Ֆիզկուլտուրնիկի օրվա կապակցությամբ պատվավոր կոչումներ շնորհել նրանց, հայտնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

Երկրի ղեկավարն իր շնորհավորանքի խոսքում նշել է, որ չնայած խորհրդային տարիներին Ադրբեջանի կողմից արհեստական խոչընդոտներ էին ստեղծվում Արցախում մարզական կյանքի զարգացման համար, այնուամենայնիվ, շատերը, անտեսելով քաղաքական արգելքները, ըստ պատշաճի կատարեցին իրենց գործը: «Ձեր դաստիարակած բոլոր սերունդների անունից իմ անկեղծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել ձեզ: Այս պատվավոր կոչումները Ձեր մեծ վաստակի դիմաց իշխանությունների համեստ գնահատականն են»,-ասել է Հանրապետության նախագահը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ