fbpx
Աշխարհ

Հարվի Վայնշթեյնը պատրաստ է վճարել 44 մլն դոլար ոտնձգությունների զոհերին

Հարվի Վայնշթեյնի նախկին կինոստուդիայի տնօրենների խորհուրդը և Նյու Յորքի գլխավոր դատախազությունը նախապես պայմանավորվել են 44 մլն դոլար գործարքի մասին՝ կարգավորելու համար դատական հայցերը և փոխհատուցումներն այն կանանց, որոնց դեմ ոտնձգությունների մեջ մեղադրում են հոլիվուդյան պրոդյուսերին։ Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal պարբերականը։

Weinstein Company-ի համահիմնադիր Ադամ Հարիսի փաստաբանի խոսքով՝ «տնտեսական համաձայնություն ձեռք է բերվել»։ Այսպես, պրոդյուսերն առաջարկում է 30 մլն դոլար վնասի փոխհատուցում, որը հասցվել է կանանց, վարկատուներին և Weinstein Company ընկերության աշխատակիցներին։ Մնացած 14 մլն-ը կարող է վճարվել պրոդյուսերի աշխատողներին դատական ծախսերի դիմաց։

Այնուամենայնիվ, պարբերականը նշում է, որ ձեռք բերված համաձայնությունը չի ազդի Հարվի Վայնշթեյնի դեմ քրեական գործով դատավարության վրա, որը նախատեսված է սեպտեմբերին։

Հարասմենթ-գեյթը 2017-ին պայմանավորված էր Վայնշթեյնի կողմից հայտնի դերասանուհիների հանդեպ ոտնձգությունների տեղեկատվությամբ։ Ավելի ուշ նման մեղադրանքներ ներկայացվեցին մշակույթի և քաղաքական մի շարք այլ գործիչների, ներառյալ Սթիվեն Սիգալը, Քևին Սփեյսին, Մերիլին Մենսոնը և այլք։ Առաջին դերասանուհին, որը մեղադրեց Վայնշթեյնին բռնաբարության մեջ, իտալուհի Ազիա Արջենթոն էր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ