fbpx
Սպորտ

Մենք հասանք հրաշալի արդյունքի․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին՝ ԱՊԼ-ի 17-րտ տուրի շրջանակներում։

«Առաջին րոպեներին մրցակիցը ճնշում գործադրեց, բայց հետագայում մենք նրանց գրեթե ոչինչ թույլ չտվեցինք, չհաշված` գոլը վերջին րոպեներին։

Իսկապես լավ խաղացինք և հասանք հրաշալի արդյունքի «Սթեմֆորդ Բրիջում»։ Չես նվաճի տիտղոսներ, եթե այսպես չխաղաս։

«Չելսին» ուժեղագույն թիմերից մեկն է, նրանց խաղացողների մակարդակը բարձր է։

Մենք ունեինք ծրագիր այս խաղի համար և կատարեցինք։

Մենք տիտղոսներ ենք նվաճել համբերատարության շնորհիվ։ Մեր խաղացողները ստիպված են լինում գնդակը պահել՝ կատարելով հազար փոխանցում դարպասապահից մինչև հարձակվող և սպասելով հարմար պահի», – Գվարդիոլայի խոսքերը փոխանցում է BBC-ն։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 3-1` ի օգուտ «Ման Սիթիի»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ