Տեսանյութեր

Տավուշի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Տավուշի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել։

«Դեպքը ձմռանն էր եղել: Փետրվարի 16-ին «Արծվաբերդի» անտառտնտեսությունից ոստիկանության Տավուշի բաժին գրություն էր ստացվել, որ նախորդ օրը գողացել են անտառամիջյան ճանապարհին տեղադրված, «Արծվաբերդի» անտառտնտեսության 2 տեսաձայնագրիչներ: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանք սկսեց: Քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով և փոխգործակցելով Բերդի քննչական բաժնի աշխատակիցների հետ, պարզեցին, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 29-ամյա մի բնակիչ, որը բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 14-ին ներկայացավ ոստիկանության Տավուշի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն և տեսաձայնագրիչներից մեկը ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ