fbpx
Երևան

Հասարակությանը խառը փաստաթղթերով խաբել չի ստացվի. Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ուրեմն մի ողջ գիշեր քաղաքապետն ու իր թիմը լեղապատառ եղած զբաղվել են աճպարարությամբ և հրապարակել որոշ փաստաթղթեր՝ հերթական անգամ կոծկելով կարևորները։ Հասարակությանը խառը փաստաթղթերով խաբել չի ստացվի։ Քիչ է մնում Արգիշտի թագավորի մահվան վկայականը հրապարակեք։

Եվ այսպես, Գագիկ Խաչատրյանին պատկանող Տերյան 5-ի փաստաթղթերը։

2018թ․ փետրվարի 2-ին՝ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման օրոք Խաչատրյանների ընտանիքը ստացել էր հերթական ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ թույլտվությունը մինչև 11 հարկ կառուցելու համար (1-ին և 2-րդ նկարներում տեսնում եք այդ ՇԻՆ․թույլտվությունը Տ․Մարգարյանի ստորագրությամբ)։
Ընդամենը օրեր առաջ՝ նոյեմբերի 22-ին Հայկ Մարությանը Խաչատրյանների ընտանիքին տալիս է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ թույլտվություն 5 ՀԱՐԿ ԱՎԵԼ շենքը կառուցելու համար!

Ու, արդեն սիրտս վկայում է՝ ուր-որ է վարչապետն է մտնելու ուղիղ եթեր՝ փորձելով հերթական անգամ փրկել քաղաքապետին, բայց sorry, էս անգամ չի ստացվի

Цирк продолжает гастролировать…

Նկարում՝ քաղաքապետն ու Գագիկ Խաչատրյանի տղաները)))))) ու դեռ մարդ կա՝ խոսելու տեղ ունի»։

https://www.facebook.com/teimina.vardanyan/posts/2648502805240173

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ