fbpx
Խորհրդարան

Հաշմանդամության գնահատման համակարգը փոփոխման ենթակա է. Զարուհի Բաթոյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանն անդրադարձավ զինվորական պարտականությունը կատարելիս հիվանդություն, խեղում ստացած զինծառայողների խնդրին: Նա նշեց, որ վերջիններիս հաշմանդամության կարգ տրամադրելիս սուբյեկտիվություն կա: Կոնկրետ օրինակ բերելով՝ Մկրտչյանը հետաքրքրվեց՝ կարո՞ղ են վստահ լինել, որ այդ արատավոր պրակտիկան չի շարունակվի:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ գործող ընթացակարգերով դեռ 2018թ. վերջին անկախ հանձնաժողով է ստեղծվել նախարարության կազմում, որը երրորդ օղակն է բժշկասոցիալական հանձնաժողովի որոշումները հսկելու, քննելու: Նա հայտնեց, որ քաղաքացիները կարող են դիմել նաև այս օղակին, սակայն կարող է լինել, եթե դիմումը գրելուց երեք ամսվա ընթացքում որոշում է կայացվել, ավելի վաղ տարիների համար այս պահին գործող օրենսդրությամբ չի իրականացվում:

Բաթոյանը հայտնեց, որ հաշմանդամության գնահատման համակարգը փոփոխման ենթակա է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ