fbpx
Աշխարհ

Ֆրանսիայում հաշվարկել են քվեաթերթիկները 100%-ը․ Մակրոնն ու Լը Պենը անցնում են 2-րդ փուլ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է երկրում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները՝ քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի արդյունքում։

Այսպիսով, առաջին փուլի արդյունքներով՝ երկրորդ փուլ են անցնում երկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա հիմնական մրցակից, աջակողմյան «Ազգային ճակատ» ուժի ղեկավար Մարի Լը Պենը։

Ըստ ՆԳՆ-ի հաղորդած տվյալների՝ Մակրոնը հավաքել է ձայների 27,84 տոկոսը, իսկ Լը Պենը՝ 23,15 տոկոսը։ Ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 73,69 տոկոսը։

Հավելենք նաև, որ առաջին փուլում ձայների էական տոկոս է հավաքել նաև ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Ժան Լյուկ Մելանշոնը (21,95 տոկոս), ինչը երկրորդ փուլում բարդացնելու է Լը Պենի պայքարը։

Հիշեցնենք, որ ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է ապրիլի 24-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ