fbpx
Կառավարություն

Հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը

Կառավարությունն այսօրվա՝ մայիսի 7-ի նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը, որով դրամաշնորհներ կհատկացվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողներին:

Հարցը ներկայացրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով նշեց, որ իրենք ոլորտի համար մշակել են դրամաշնորհային փաթեթներ, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաև խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը։

 

Մրցույթներին մասնակցող տնտեսավարողներին ներկայացվող հիմնական պայմաններն են՝

Միջոցառման շահառու հանդիսանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝

համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին,

հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ,

հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։

Աջակցությունը տրամադրվում է դրամաշնորհի ձևով` մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին:

Հայտերի գնահատումն իրականացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով հաստատվող անկախ մասնագիտական մրցութային հանձնաժողովները, որոնք կազմված են ոլորտի ասոցիացիաներից, մասնագետներից և պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից։

Հայտերի գնահատումն իրականացվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հրապարակվող մրցույթի հրավերով սահմանված կարգով՝ ըստ հանձնաժողովների կողմից նախօրոք մշակված չափորոշիչների և գնահատման սանդղակների՝ հաշվի առնելով ներկայացված ծրագրի նորարարությունը, համապատասխանությունը Կառավարության ռազմավարական առաջնահերթություններին, իրագործելիությունը, ֆինանսական համապատասխանելիությունը, արտադրանքի իրացվելիությունը միջազգային շուկայում, տնտեսավարողի մասնագիտական ներուժը և այլ անհրաժեշտ չափորոշիչներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ