Առողջապահություն
11:18 09/04/2020

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք և գրանցվել է 1 մահ. ՀՄՏԿ

Հայկակական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ում նոր տեղեկատվություն է հայտնել կորոնավիրուսով վարակվածների մասին: Նրանք մասնավորապես նշել են.

Ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է` 921: Առողջացել է ևս 24 քաղաքացի:

Ապրիլի 9-ի դրությամբ գրանցվել է նաև մահվան նոր դեպք: 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։

?Վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք,որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս պահին համակարգը ավտոմատացված է և վիճակագրական տվյալները մարդկային գործոնով պայմանավորված չեն:

‼️Ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս…

Geplaatst door Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն op Donderdag 9 april 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ