fbpx
Առողջապահություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք:

Նշվում է, որ վարակակիրներից 5-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ովքեր ավելի վաղ մեկուսացվել էին, 1-ն էլ Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից:

Արցախում կորոնավիրուս առայսօր հաստատվել է 103 քաղաքացու մոտ, որից առողջացել են 65-ը: Այս պահին մեկուսացված է 74 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1688 թեստավորում:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/155582829415839?__cft__[0]=AZVVEzDz9GRrdrCr-OgUyx5z7fV2X3dgmmU_blgrVvcJU9XNNnV8CpI2F3wBb6Wx3gVywgExjYQ4KvW5GVQPrVBWF-UCzT_UBzALIJu5LIup8aig9G1V-Obv02VidWPjRcmn7IVfVkIbdJThBKXjjkitF50j-9GB8McDL95fzQ8pQg&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ