fbpx
Տնտեսություն

Հաստատվել է Հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրման վերաբերյալ ուղեցույց

Շահագրգիռ մարմինների հետ քննարկումների արդյունքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից մշակվել և հաստատվել է Հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրման վերաբերյալ ուղեցույցը։ Ուղեցույցի ընդունումը միտված է մրցակցային կարգապահության խթանմանը և մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրության խախտման ռիսկերի նվազեցմանը։

Ըստ այդմ՝ ուղեցույցում ներկայացվել են.

▶️ տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրությունը.
▶️ տնտեսական մրցակցության բնագավառի իրավախախտումների նկարագիրը` գործնական օրինակներով.
▶️ հակամենաշնորհային կոմպլաենսի էությունը և նպատակը.
▶️ միասնական սկզբունքներ և քայլեր տնտեսավարող սուբյեկտների կողմից հակամենաշնորհային կոմպլաենս ներդնելու համար։

Ուղեցույցը վերաբերելի և կիրառելի է բոլոր, այդ թվում՝ փոքր և միջին տնտեսավարող սուբյեկտների համար։ Հարկ է ընդգծել, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից մինչև վարույթի ավարտը հակամենաշնորհային կոմպլաենսի ծրագիր ընդունելու և ներկայացնելու հանգամանքը Հանձնաժողովի կողմից կարող է դիտարկվել որպես պատասխանատվության միջոցը մեղմացնող հանգամանք։
Ուղեցույցը հասանելի հետևյալ հղմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ