fbpx
Կառավարություն

Անհրաժեշտություն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական և համապարփակ խաղաղություն. վարչապետ

Այսօր Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Բրյուսելի եռակողմ հանդիպմանը:

«Իհարկե, հասկանալի է, որ քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ, բայց ես ուզում եմ նաև արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ և պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ իմ հրապարակային ելույթներում. ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, և այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ բոլորս պետք է հականանք, որ դա հեշտ չէ, պարզ չէ, և հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն:

«Մենք պետք է շարունակենք հետևողական աշխատենք, և նաև կարծում եմ, որ անհրաժեշտություն է և նաև մեր ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական և համապարփակ խաղաղություն. մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա:

Հաղորդելու այլ մանրամասներ այս պահին պարզապես չկան, որովհետև այն, ինչ պայմանավորվել ենք, համառոտ ներկայացված է: Հետագայում եթե կլինեն մանրամասներ կամ առաջարկներ, թեմաներ, որոնք այնքան հասունացած կլինեն, որ անհրաժեշտ լինի քննարկել Կառավարությունում, հանրության հետ, քաղաքական ուժերի հետ, մենք, իհարկե, դա անպայման կանենք»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ