fbpx
Աշխարհ

Լորդ Հաստինգսը պատրաստ է աջակցել ՄԹ-ում ՀՀ-ին վերաբերող տարբեր նախաձեռնություններին

Հունվարի 18-ին Միացյալ Թագավորության խորհրդարանում դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Լորդերի պալատի անդամ լորդ Մայքլ Հասթինգսին։

Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է զրուցակցին ՀՀ-ՄԹ հարաբերությունների ընդլայնման իր տեսլականը, միջխորհրդարանական կապերի աշխուժացման հնարավորությունները, տարածաշրջանային վերջին զարգացումները։

Լորդ Հաստինգսը իր հերթին կարևորել է երկկողմ կապերի առավել ակտիվացումը, այդ թվում երկու երկրների պառլամենտների միջև՝ նշելով, որ պատրաստակամ է սերտորեն փոխգործակցել և աջակցել ՄԹ-ում Հայաստանին վերաբերող տարբեր նախաձեռնություններին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ