fbpx
Աշխարհ

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը հատեցին 400 հազարի սահմանը

Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 2617 նոր դեպք, ապաքինվել են ևս 869-ը։

Այս մասին տեղեկանում ենք կառավարական Stopcov.ge հատուկ կայքից։

Նշվում է, որ առայսօր Վրաստանում արձանագրվել է COVID-19-ով վարակման 400698 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 371434-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 5665 պացիենտներ, որոնցից 9-ը վերջին օրվա ընթացքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ