fbpx
Աշխարհ

Հատուկ պլան էր մշակվել այն դեպքի համար, եթե ես մահանայի․ Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը The Sun-ի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչպես է պայքարել կորոնավիրուսի դեմ։ 55-ամյա Ջոնսոնը հայտնել է, որ բժիշկները պատրաստվում էին հայտարարել իր մահվան լուրը, երբ նա դեռ վերակենդանացման բաժանմունքում էր։  Ջոնսոնը նշել է, որ բժիշկները չէին հավատում, որ նա կբուժվի։ Հատուկ պլան էր մշակվել այն դեպքի համար, եթե նա մահանար։

«Դժվար էր հավատալ, որ ընդամենը մի քանի օրում վիճակս կարող էր այդ աստիճան վատթարանալ։ Հիշում եմ հիասթափության զգացումս։ Ես չէի կարող հասկանալ, թե ինչու չեմ ապաքինվում»,- ասել է Ջոնսոնը։

Վարչապետի խոսքով՝ «լիտրերով թթվածին է ստացել», իրավիճակը ծայրահեղ ծանր էր, բայց չէր հավատում, որ կմահանա։

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել մարտի 27-ին։ Նրա վիճակն օր օրի վատացել էր, ինչի հետևանքով նա ապրիլի 5-ին հոսպիտալացվել էր։ Երեք օր վերակենդանացման բաժանմունքում էր անցկացրել, և ապրիլի 12-ին դուրս գրվել հիվանդանոցից։

Աղբյուրը՝ The Sun․

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ