fbpx
Քաղաքականություն

Հատված Միկոյանի և այլ կոմունիստների կողմից Արցախի վերաբերյալ Չիչերինին ուղղված գրությունից

Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա ներկայացրել է հայ կոմունիստների կողմից Չիչերինին ուղղված գրությունից մի հատված:

«Հատված Միկոյանի և այլ կոմունիստների կողմից Արցախի վերաբերյալ 1920թ. հունիսին Չիչերինին ուղղված գրությունից:

«Հայերը Ադրբեջանի հետ փաստացի պատերազմական հարաբերությունների մեջ են: Ինչ վերաբերում է արդեն Սովետական Ադրբեջանի մեջ մտած իբրև թե վիճարկելի Զանգեզուրին ու Ղարաբաղին, ապա կատեգորիկ հայտարարում ենք, որ այդ վայրերն անառարկելիորեն և այսուհետև պետք է գտնվեն Ադրբեջանի սահմաններում»:
1921թ. հուլիսի 5-ին, երբ ռուս-թուրքական տանդեմը, հայ կոլաբորացիոնիստները արել էին իրենց գործը և ՀՀ Առաջին Հանրապետությունը գոյություն չուներ՝ վիճելի տարածք համարվող Արցախը Խորհրդային Ռուսաստանի կողմից բռնակցվեց Ադրբեջանին:

Հ.Գ. Միկոյանի անունով փողոց ունենք Երևանում…»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/david.fidanyan/posts/3156101554439097

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ