Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը կոչ է անում վաղը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 10:00-ին, հավաքվել Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ժամանման առիթով հավաք և երթ կատարելու համար:
Հավաքի և երթի նպատակն է՝ մեր դիրքորոշումը հայտնել հայ ժողովրդի ու Մինսկի խմբի թիկունքում Հայաստանին պարտադրված կապիտուլյացիան մերժելու և Արցախյան հակամարտության լուծման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ:
Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտից երթը կշարժվի դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարություն:
Խնդրում ենք ներկայանալ բացառապես Հայաստանի Հանրապետության դրոշներով:
Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ
https://www.facebook.com/sasnatzrer/posts/3394626163968212