fbpx
Արցախ

ՀԲԸՄ-ն հավաքագրում և վավերագրում է Արցախում մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ ապացույցներ

ՀԲԸՄ-ն վերսկսում է «Միավորվենք հանուն Արցախի» արշավը, որն առաջին անգամ գործարկվեց 2020 թվականի սեպտեմբերին՝ նպատակ ունենալով բարձրացնել համաշխարհային իրազեկվածությունը Արցախյան 44-օրյա պատերազմի մասին:

Արցախի կյանքի ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումն այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին այսօր թողել է մեկուսացված՝ առաջին անհրաժեշտության սպառվող ռեսուրսներով:

«Միավորվենք հանուն Արցախի» արշավի շրջանակներում ՀԲԸՄ-ն ներկայումս հավաքագրում և վավերագրում է Արցախում մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ ապացույցներ՝ այդ թվում տեսանյութեր և լուսանկարներ, միջազգային հանրության իրազեկվածությունն Արցախում տիրող իրավիճակի մասին բարձրացնելու նպատակով:

Եթե գտնվում եք Արցախում, տեսանկարահանե՛ք և/կամ լուսանկարե՛ք ստեղծված ներկայիս իրավիճակն ու բնակչության առջև ծառացած առօրյա մարտահրավերները (հոսանքի և գազի անջատումներ, սննդամթերքի և վառելիքի համար հերթեր, կրթության իրավունքից զրկված երեխաներ և պատանիներ, առողջապահական խնդիրներ և այլն), և մենք կտարածենք դրանք ՀԲԸՄ-ի համաշխարհային ցանցի միջոցով:

Ձեր տեսանյութերն ու լուսանկարները կարող եք ուղարկել agbuarm@agbu.am էլ. հասցեին:

#Activate #ActivateforArtsakh #Artsakh #ArtsakhStrong #Blockade #UnblocktheRoadofLifep

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ