Հասարակություն

Ժողովրդի հավաքական գիտակցությունն ու անկոտրուն հավատն առ հաղթանակ զինվորի ոգին է․ Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում:

«Երկու վարկած կա. Մեկը «ուտկա» է, որի մասին չեմ գրի, բայց նպատակը այն է, որ չարիք առաքող երկիրը կավերվի, որը կկոչվի Շուշիի տեղեկատվական ազատագրում կամ պաշտպանություն, մյուսը 5-րդ շարասյան հերթական դավաճանությունն է, որը վերջնական կտապալի իրենց և պատկան մարմինները այլընտրանք չեն ունենա մի քանի տասնյակ մարդու իրենց պարագլխի հետ միասին, որպես խմբակային դիտավորյալ հանցագործություն ռազմական տրիբունալով հուր հավիտյան ուղարկեն բանտ:

Չկասկածեք, որ հենց այս պահին և դրանից առաջ էլ մենք ոչնչացնում ենք չարիքի զորքերին և չկասկածեք մեր բանակի զորության վրա: Ցեղասպան ահաբեկիչների կոալիցիայի վերջը եկել է: Չընկրկե՛ք ոչ մի ուժի առաջ, ո՛չ ասեք խուճապին, չհիասթափվե՛ք ոչ մի տեղեկատվությունից, չհոգնե՛ք ճշմարտության ու արդարության համար պայքարելուց, որովհետև դրանով ամուր եք պահում զորքին, զորքի ոգին ու հաղթողի բարոյահոգաբանական վիճակը:

Մենք բանակ ենք, մենք ենք մեր բանակը, մենք ենք մեր երկրի խաղաղապահը:
Ժողովրդի հավաքական գիտակցությունն ու անկոտրուն հավատն առ հաղթանակ զինվորի ոգին է: Միշտ հիշե՛ք և ուժեղ պահե՛ք այդ դիրքերը: Հաղթանակը մոտ է: Հաղթանակը մերն է»,- ասված է գրառման մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ