Սպորտ

Ֆանտաստիկ հաղթանակ․ Հայաստանի հավաքականը հաղթեց նաև Ռումինիային

Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ըդնունեց Ռումինիայի հավաքականին ու հաղթեց 3։2 հաշվով։

Խաղի հենց մեկնարկից Հայաստանի հավաքականը նետվեց առաջ և մեկ երկու վտանգավոր պահ կարող էր ստեղծել մրցակցի դարպասի մոտ, սակայն ռումինացիները ժամանկին չեզոքացնում էին մեր ֆուտբոլիստների գրոհները։

10-րդ րոպեին մրցակիցը ստացավ տուգանային իրավունք, որի իրացումից հետո ֆանտաստտիկ սեյվ կատարեց Դավիդ Յուրչենկոն, դարպասը դուրս հանելով դիմային գծից։ Անկյունայինի խաղարկումից հետո հյուրերը եւս մեկ պահ ստեղծեցին, սակայն կրկին փայլուն գործեց Յուրչոնկոն, որից հետո պաշտպանները հեռացրեցին գնդակը տուգանային հրապարակից։ Րոպեներ անց հյուրերը կենտրոնում կորցրեցին գնդակը և Ալեքսանդր Կարապետյանը մտնելով տուգանային հրապարակ հարվածեց դարպասի ուղղությամբ, որից հետո մրցակցի դարպասապահը մի կերպ գնդակը հեռացրեց անկյունային։ Երկու րոպե անց Տիգրան Բարսեղյանը շրջանցելով մրցակցի ֆուտբոլիստներին հեռահար հարված կատարեց, սակայն հյուրերի դարպասապահը որսաց գնդակը։

Առաջին կեսի միջնամասում ռումինացիներն ավելի շատ էին գնդակով և գործում էին Հայաստանի հավաքականի տուգանայինի մատույցներում, սակայն մեր պաշտպանները հուսալի էին գործում և կարողանում էին ժամանակին հեռացնել գնդակը՝ երբեմն էլ հակագրոներ կազմակերպել։

28-րդ րոպեին Խորեն Բայրամյանը ձախ եզրով մտավ տուգանային հրապարակ, մրցակցի ֆուտբոլիստի հետ պայքարում Բայրամյանը հայտնվեց խոտածածկին, սակայն մրցավարը չնշանակեց կասկածելի 11 մետրանոցը։ Առաջին կեսի վերջնամասն անցավ երկուստեգ գրոհներով, սակայն դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց։

Երկրորդ խաղակեսը հայ ֆուտբոլիստները սկսեցին շատ ակտիվ։ Ընդմիջմանը Կապառոսը դաշտ դուրս բերեց Սարգիս Ադամյանին, Ժիրայր Շաղոյանին ու էդուարդ Սպերցյանին։ Վերջինս էլ 54-րդ րոպեին հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ 62-րդ րոպեին հյուրերը հավասարեցրեցին հաշիվը, իսկ 10 րոպե անց նաև առաջ անցան հաշվի մեջ։ 87-րդ րոպեին Հարոյանը հաշիվը դարձրեց 2։2, իսկ երկու րոպե անց Տիգրան Բարսեղյանը անվրեպ իրացրեց 11 մետրանոցն ու հաշիվը դարձրեց 3։2։

Աղբյուրը՝ armsport.am:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ