fbpx
Սպորտ

Հավասար պայքար և «երկիշխանություն» Լա Լիգայում. Էլ Կլասիկո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսպանիայի Լա Լիգայի շրջանակներում տեղի ունեցավ 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը:

«Կամպ Նոու»-ում կայացած Էլ Կլասիկոյում գոլեր չգրանցվեցին: Մրցապայքարն ավարտվեց ոչ-ոքի:

Առաջին խաղակեսը լարված էր: Երկու ակումբներն էլ գոլային պահեր գրանցեցին: Մեկական անգամ Պիկեն և Ռամոսը անպաշտպան մնացած դարպասից կարողացան հեռացնել գնդակները:

Երկրորդ խաղակեսին ֆուտբոլիստները ավելի զգույշ էին գրոհներում, սակայն «Ռեալը» որոշակի առավելություն ուներ:

Հանդիպման ավելացված րոպեներին էլ լարվածություն առկա էր, սակայն գոլեր չեղան:

Նշենք, որ այս հանդիպման արդյունքներով թիմերը 36-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ