fbpx
Սպորտ

Պատերազմում զոհված սամբիստներն արժանացել են Հայաստանի հավերժ չեմպիոն կոչմանը

Հանգստյան օրերին «Դինամո» մարզահամալիրում անցկացվել է սամբոյի Հայաստանի առաջնությունը, որի ժամանակ հարգանքի տուրք է մատուցվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սամբիստներին: Հայկական սամբոն պատերազմում ունեցել է 10 նահատակ և 14 վիրավոր: Հայրենիքի պաշտպանության գործում զոհվել էին Գոռ Սարգսյանը, Դավիթ Բաբաջանյանը, Դավիթ Շահնազարյանը, Սամվել Սահակյանը, Նարեկ Երիցյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Սարգիս Ղազարյանը, Զավեն Մկրտչյանը, Պատվական Հարությունյանը և Հունան Մանվելյանը: Նրանք արժանացել են երկրի առաջնությունների հավերժ չեմպիոն կոչմանը, իսկ պատվոգրերը ստացել են հարազատները:

Հայաստանի առաջնությանը մասնակցել են Շիրակի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերի, Արցախի ու Երևանի ուժեղագույն մարզիկ-մարզուհիները: Առաջնության արդյունքներով կձևավորվի սամբոյի Հայաստանի հավաքականների վերջնական կազմը մայիսի 24-ից 30-ը անցկացվելիք Եվրոպայի առաջնության համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ