fbpx
Մշակույթ

«Հավերժի ճամփորդը. Հայաստան». լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված անկախության տոնին

Սեպտեմբերի 20-ին, ժամը 14:00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա գեղարվեստական լուսանկարչության վարպետ Գագիկ Գասպարյանի հեղինակային աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ «Հավերժի ճամփորդը. Հայաստան» խորագրով:

Թվային նորարարություններով լեցուն մեր ժամանակաշրջանում անհրաժեշտ է երիտասարդ սերնդին ներկայացնել լուսանկարչական արվեստի արդեն պատմություն դարձած փուլերից մեկը՝ ժապավենային լուսանկարչությունը: Գագիկ Գասպարյանի աշխատանքների ցուցադրությունը կներկայացնի 80-ական թվականների կոլորիտային լուսանկարչական շարքեր, որոնք տվյալ ժամանակահատվածի մասին պատմող վավերագրական պատկերներ են:

Կներկայացվի նաև թվային 9 լուսանկարչական աշխատանք:

Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 29-ը:

Մուտքն ազատ է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ