fbpx
Հասարակություն

Հաղարծին գյուղում ծառն ընկել է անասնապահական ֆերմայի տանիքին

Մարտի 4-ին՝ ժամը 11:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղում ծառն ընկել է անասնապահական ֆերմայի տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել անասնապահական ֆերմայի տանիքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ