fbpx
Սպորտ

Աշխարհի առաջնությունում հաղթելու համար ես կյանքս կտամ. Նեյմար

ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է Կատարում կայանալիք Աշխարհի 2022 թվականի առաջնությունից իր սպասելիքների մասին։

«Ես ցանկանում էի այս մրցաշրջանում ՊՍԺ-ի հետ հաղթել Չեմպիոնների լիգան, բայց, ցավոք, չհաջողվեց։ Հիմա ես ցանկանում եմ 2022 թվականն ավարտել աշխարհի չեմպիոնի տիտղոսով։ Ես պատրաստվում եմ և ֆիզիկապես, և հոգեպես, որ ամեն ինչ լավ անցնի, ու գավաթն ուղևորվի Բրազիլիա։ Այդ հաղթանակի համար ես կյանքս կտամ։ Ես երկու անգամ խաղացել եմ այդ մրցաշարում ու գիտեմ՝ ինչ է այն իրենից ներկայացնում։ Եթե դու պատրաստ չես, ապա հնարավորությունն անպայման կշրջանցի քեզ»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Goal-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ