fbpx
Սպորտ

Հայ 6 գրոսմայստեր կմասնակցի Աէրոֆլոտ Օփենին

Փետրվարի 19-28-ը Ռուսաստանի Մոսկվա քաղաքում տեղի կունենա ավանդական Աէրոֆլոտ Օփեն միջազգային մրցաշարը, որին Հայաստանից կմասնակցեն 11 շախմատիստ:

Մասնակիցների թվում է հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը: Աէրոֆլոտ Օփենը բաղկացած է 3 մրցաշարերից՝ A, B և C: Ավանդաբար մրցաշարին մասնակցում են մեծ թվով ուժեղագույն շախմատիստներ՝ մասնավորապես A մրցաշարում 78 մասնակիցներից 58 կրում են գրոսմայստերի տիտղոս:

Այս տարի Աէրոֆլոտ Օփենին կմասնակցեն Հայաստանի 11 պատվիրակ՝ հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը,Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և Շանթ Սարգսյանը, ինչպես նաև Արթուր Ղարագյոզյանը, Աշոտ Ավետիսյանը և Գագիկ Ավետիսյանը: Մրցաշարը կմեկնարկի փետրվարի 19-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ