fbpx
Սպորտ

Հայ աղջնակը Լատվիայի շախմատի Մ14 առաջնության չեմպիոն

Ռիգայում տեղի ունեցան Լատվիայի պատանեկան առաջնությունները, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում հիանալի հաջողության հասավ մեր հայրենակցուհի Ագնեսսա Տեր-Ավետիսյանը, ով 8 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և հռչակվեց 2020 թվականի Լատվիայի մինչև 14 տարեկան աղջիկների չեմպիոն:

Ըստ աղբյուրի՝ Տեր-Ավետիսյանը հանդիսանում է Վահագն Խաչատրյանի սանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ