Հասարակություն

Հայ ականազերծողները մաքրել են 3850 քմ ականապատ տարածք

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը գրառում է կատարել Facebook-ում: Կենտրոնը հայտնում է, որ Կոռնիձոր համայնքում տեղի են ունեցել ականազերծման աշխատանքներ:

««Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը հուլիսին սկսել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում 550 000 քառակուսի մետր կլաստերային ենթազինամթերքով վարակված հաստատված վտանգավոր տարածքների մաքրման աշախատանքները: Կոռնիձորում աշխատանքները ընթանում են «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» կողմից: Հուլիսին հայ ականազերծողները մաքրել են 3850 քառակուսի մետր ականապատ տարածք: Հայտանաբերվել է ԲՄՊ–1 73 մմ տրամաչափի չպայթած արկ»,-ասվում է գրառման մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ