fbpx
Սպորտ

Հայ աթլետները Սկոպյեում ևս 4 մեդալ են նվաճել

Ինչպես ավելի վաղ նշել էինք՝ Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում նվաճել էր ոսկե մեդալ։

Հայաստանի հավաքականը ևս 4 մեդալ է նվաճել։ Տղամարդկանց 3000 մետր խոչընդոտավազքում Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Սարգսյանը 8:59:15 րոպե արդյունքով գրավել է 2-րդ, իսկ 1500 մետր վազքում՝ 3-րդ հորիզոնկանը (3.50.47): Հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը 7.24 մետր արդյունքով նվաճել արծաթե մեդալ, իսկ Էլլադա Ալավերդյանը կանաց 3000 մետր խոչընդոտավազքում 11:08:01 արդյունքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ