fbpx
Զինված Ուժեր

Համոզված եմ, որ հայ ազգը չի համակերպվելու Արցախի զավթման հետ. Ժիրայր Սեֆիլյան

Սասնա Ծռեր համահայկական շարժումը ներկայացնում է Ժիրայր Սեֆիլյանի խոսքերը, որում մասնավորապես ասվում է.

«Համոզված եմ, որ հայ ազգը չի համակերպվելու Արցախի զավթման հետ:

Համոզված եմ նաև, որ մեր ձախողումների և կորուստների խտացումը նոր ճանապարհ է բացելու դեպի ինքնիշխան ազգային պետություն:

Միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենանք, որ մեզ պարտադրվող ռուս-թուրքական դավադիր զինադադարը և Արցախը զավթելու ու մաս-մաս անելու նրանց ծրագիրն իրականությունից կտրված է և չի կարող մինչև վերջ իրագործվել:

Երբեք չհուսահատվեք և չկորցնեք ոգու կորովը: Մենք պարտավոր ենք և կարող ենք իմաստավորել մեր հազարավոր երիտասարդ զինվորների ու սպաների հերոսական ինքնազոհաբերությունը:

Լի եմ վճռականությամբ՝ նախաձեռնելու կատարված դավաճանությունը վիժեցնելու նպատակի շուրջ համախմբում:

Հինգշաբթի, նոյեմբերի 12-ին, ժամը 16:00-ին մեր ժողովրդին հրավիրում եմ Ազատության հրապարակում կայանալիք հավաքին:

Այդ հավաքով սկսվող գործընթացի արդյունքը կդառնա մեր երազած ինքնիշխան Հայաստանը՝ Քուռ-Արաքսյան տարածքով»:

https://www.facebook.com/sasnatzrer/posts/3306495309447965

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ