ԱՄՆ Հայ դատը կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին

Հրապարակող՝

Garo Paylan

Ամենադիտվածներ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որով կոչ է արել աջակցել Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին։

Գրառումում կոչ է արվում Amnesty International-ին, Human Rights Watch-ին և Պետդեպին տեղեկացնել, որ թուրքական կառավարությունը ցանկանում է մի շարք խորհրդարանականների զրկել անձեռնամխելիությունից, որոնց շարքում է նաև հայկական ծագմամբ Փայլանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի ՆԳՆ-ն միջնորդություն է ներկայացրել՝ 9 պատգամավորների, այդ թվում՝ Կարո Փայլանին անձեռնամխելիությունից զրկելու համար։

https://www.facebook.com/ancagrassroots/posts/10158210333971859?__cft__%5B0%5D=AZXMt8aWqcfP-PQj8jLjRmWw-94dTudio1RQSQCxIVMLk4-UcvbGatIZxG_4fE36jIEaD1NYJZjzrirVXWqBkwOxQJ16p75oHC9VsRDySs_oqpwodzkfD0dLFzc3-WCXcksMkly_QPydejqSt3op2o4o&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ