Կրթություն

Հայ դպրոցականները քիմիայի օլիմպիադային մեդալներ են նվաճել

Հուլիսի 23-30-ը տեղի է ունեցել Քիմիայի միջազգային օլիմպիադան, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։


Նշվում է, որ օլիմպիադան պետք է տեղի ունենար Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, սակայն COVID-19 համաճարակի պատճառով այս տարի այն անցկացվել է առցանց: Համապատասխան տարածքը և տեխնիկական միջոցները տրամադրել է Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը:


Ըստ աղբյուրի՝ օլիմպիադային մասնակցել է 60 երկրի 231 աշակերտ։ Հայաստանը ներկայացել է չորս մասնակիցներով: Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Լևոն Խառատյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի սան Արտյոմ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալի:


Օլիմպիական թիմը ղեկավարել են՝ Անդրանիկ Դավինյանը, Արմեն Գալստյանը և Մովսես Աղեկյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ