Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվել է ձյուդոյի «Մեծ սաղավարտ» անվանումով հեղինակավոր մրցաշար: Մասնակիցների թվում էին նաև Հայաստանի հավաքականի առաջատարներ, Եվրոպայի գործող չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Արսեն Խանջյանը (90 կգ):
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նրանք մարտական տրամադրությամբ են դուրս եկել ասպարեզ (Ֆերդինանդը նույնիսկ հաղթել է առաջին գոտեմարտում):
Բայց մեր երկյակը ձախողվել է և անմասն մնացել խաղարկված պարգևներից:
Տղաներն այսօր կվերադառնան հայրենիք, կմիանան թիմակիցներին և կնախապատրաստվեն Եկատերինբուրգում մարտի 17-ին մեկնարկող «Մեծ սաղավարտի» հերթական վարկանիշային մրցաշարին:
Հաղորդում է armsport.am-ը։
