fbpx
Սպորտ

Հայ ձյուդոիստները կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

Հայաստանի առաջատար ձյուդոիստներ, Եվրոպայի գործող չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Արսեն Խանջյանը (90 կգ) մեկնել են Թել-Ավիվ` մասնակցելու տարվա առաջին Գրան Պրի մրցաշարին: Հայնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

54 երկրի շուրջ 420 մասնակիցների հետ նրանք 2500 տեղանոց «Շլոմո-Արենա» մարզապալատում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար:

Մրցանակակիր եռյակը կվաստակի հաջորդաբար 700, 490 և 350 վարկանիշային միավոր: Բացի այդ, մեդալակիրներին կհանձնվի համապատասխանաբար 3000, 2000 և 1000 ԱՄՆ դոլար:

Տղաներն այնուհետև կմասնակցնեց Ֆրանսիայում փետրվարի 9-ին մեկնարկելիք «Մեծ սաղավարտի» միջազգային ստուգատեսին, որը նույնպես վարկանիշային է:

Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերն ասել է, որ ձյուդոն զարգացման ճիշտ ուղու վրա է: Խորհրդանշական է, որ այս տարվա աշխարհի առաջնությունը օգոստոսին կանցկացվի ձյուդոյի պատմական հայրենիքի մայրաքաղաք Տոկիոյում, որտեղ 2020թ. տեղի կունենան օլիմպիական մցումները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ