fbpx
Սպորտ

Հայ եռացատկորդը արծաթե մեդալ է նվաճել Հունաստանում

Եռացատկորդ Լևոն Աղասյանն արծաթե մեդալակիր է դարձել Հունաստանում անցկացված International Jumping Meeting միջազգային մրցաշարում:

Հայաստանի ներկայացուցիչը գրանցել է 16.50 մ արդյունք: Առաջին տեղը գրավել է բուլղարացի Գեորգի Ցոնովը, որի արդյունքն էր 16.80 մ:

Լևոն Աղասյանի հետ մրցավայր էր մեկնել նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ