fbpx
Մշակույթ

Հայ և թուրք լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդես է բացվել Սատմբուլում

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Հայաստանից ու Թուրքիայից 10-ական լուսանկարիչների աշխատանքներից կազմված ցուցահանդես կբացվի: Ստամբուլի UNIQ Gallery ցուցասրահում BridgingStories II (Կամուրջներ կառուցող պատմություններ) խորագրով անցկացվելիք ցուցահանդեսը կբացվի հունվարի 29-ին և կտևի մինչև փերտվարի 7-ը:

«Ակոս»-ի թերթի փոխանցմամբ՝ լուսանկարները պիտի շեշտադրեն խաղաղությունը և հույսը երկու ժողովուրդների միջև:

BridgingStories II-ի հայաստանյան ցուցադրությունը տեղի է ունեցել 2019-ի օգոստոսին Դիլիջանում:

Նշվում է, որ այս նախագծի 1-ին մասը (BridgingStories) տեղի է ունեցել դեռևս 2016-2017թթ. Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ: Նախորդ ցուցահանդեսը համակարգել են Հայաստանը և Թուրքիան ներկայացնող լուսանկարիչներ Անուշ Բաբաջանյանի ու Սաբիհա Չիմենի կողմից: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ