fbpx
Սպորտ

Արտակ Դաշյանը կարիերան կշարունակի արտասահմանյան ակումբում

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամլո ծառայությունը հայտնել է, որ թիմի  30 ամյա կիսապաշտպան Արտակ Դաշյանը կարիերան կշարունակի արտասահմանում ,իսկ առաջիկա  օրերին հայտնի կդառնա կիսապաշտպանի նոր թիմի անունը։

Արտակ Դաշյանը իր խոսքում նշել է.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ուրարտուի» ողջ անձնակազմին միասին անցկացրած ժամանակահատվածի համար։ «Ուրարտուն» ինձ համար ավելին է, քան պարզապես ակումբ, այստեղ եմ որպես ֆուտբոլիստ ձևավորվել ու կայացել։ Հիմա իմ կարիերայում սկսվում է նոր փուլ։ Ինձ նոր մարտահրավեր է սպասում, պետք է ամեն ինչ անեմ՝ պատվով հանդես գալու համար»։

Հիշեցնենք,որ կիսապաշտպանը «Ուրարտու» էր վերադարձել նախորդ ամռանը և մասնակցել էր ընթացիկ առաջնության 3 հանդիպման։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ